Էմիլ Եղիազարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Թիմի շարքերն է համալրել երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-յան պաշտոնական էջից:

Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։

Եղիազարյանը Երևանի «Բանանցի» սան է, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Արցախում», որի կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում «Գանձասար-Կապանը» զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը վաստակած 38 միավորով։