Մարտի 1-ը քննող շատ դատավորներ այսօր կաշկանդված են այդ գործով իրենց նախկին որոշումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Բազմաթիվ դատավորներ, ովքեր հիմա քննում են Մարտի 1-ը, ժամանակին ապօրինի վճիռներ են կայացրել այդ գործով, սակայն այսօր էլ նրանք նույն իրավասությունն են ստացել։ Ակնհայտ է, որ իրենք ինչ-որ կերպ կաշկանդված են առնվազն իրենց նախկին որոշումներով»,- այս մասին 24TV-ի եթերում «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ մեկնաբանելով պնդումները, թե ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել ՄԻԵԴ-ում մարտի մեկի գործով տուժածների շահերի պաշտպանությամբ զբաղված լինելու հանգամանքով։

Խուրշուդյանը վստահ է, որ ՍԴ ներկա կազմը պետք է հրաժարական ներկայացնի և իշխանության վերջին՝ երրորդ ճյուղը ևս կազմափոխվի։

Շարունակությունը՝ տեսանյությում։