ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:

Ռեզա Արդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս