Քոչարյանն ու իր թիմը գտել են դատախազության թույլ կողմը․ նրանց հաջողվել է օրակարգ թելադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Մեր իրավապահներն ու դատախազությունն են հնարավորություն տվել Քոչարյանին ու իր թիմին գտնելու այնպիսի բացթողումներ ու սողանցքներ, որով պաշտպանական խմբին հաջողվել է հասնել օրակագ թելադրողի մակարդակին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրապահ համակարգը պետք է իրականացներ իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները՝ զրկելու Քոչարյանին և նրա պաշտպանական թիմին այդպիսի հանգամանքերը շահարկելուց։ Նորիկյանը հույս է հայտնել, որ գոնե այս անգամ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը չի բեկանվի և Քոչարյանը կրկին ազատ չի արձակվի։

Շարունակությունը՝ տեսանյութում։