Լևոն Երանոսյանը կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ընթացքում  դատավոր Հարություն Մանուկյանը հարցրեց, թե արդյոք  Երանոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Երանոսյանը պատասխանեց՝ ոչ և ավելացրեց, որ հետագայում կխոսի:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: