Unibank

Unibank Mobile

«Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 25-ին, ժամը 21:05-ին  ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ  տարածքում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս