Սյունիքում վարորդը 06-ով գլորվել է, բախվել էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, նրա ուղևոր, 12-ամյա Տ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վարորդ Խ. Հովհաննիսյանը մահացել է:

Մահացած վարորդը վիրավոր երեխայի քեռին է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: