Հրդեհ՝ Արզնի գյուղում․ այրվել է մոտ 13 հա բուսածածկույթ, ջերմահարվել է 25 պտղատու ծառ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 14:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 6-րդ փողոցում գտնվող տներից մեկի այգում հրդեհ է բռնկվել: Այս մասին  տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 19:10-ին:

Այրվել են մոտ 13 հա բուսածածկույթ, մոտ 5 քմ մետաղյա ծածկի կախովի պլաստմասսայե առաստաղը և ջերմահարվել 25 պտղատու ծառ:

Տեսանյութեր

Live

Լրահոս