Վիճաբանություն՝ Թոթովենցի փողոցում․ վարորդը ձեռքերով, ոտքերով հարվածել է 69-ամյա տղամարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Հասարակություն

Հունիսի 25-ին՝ ժամը 14։37-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թոթովենցի փողոցում վիճաբանություն է: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ին, նշված փողոցում վիճաբանության ժամանակ «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդը ձեռքերով և ոտքերով հարվածել է 69-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են «Օպել Աստրա»-ի վարորդի ինքնությունը. 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և հաղորդում տվել, որ վիճաբանության ժամանակ 69-ամյա տղամարդու 35-ամյա որդին բանալիով հարվածել և վնասել է իր ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը և դիմապակին՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
35-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: