Ջուրը էթումա Լֆիկի ջրմուղը. Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Արարատի մարզի Արտաշատ և Դավալու համայնքների  բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, որ ամիսներ շարունակ ոռոգման ջուր չեն ունեցել, ինչի հետևանքով պտղատու ծառերն ու բերքը չորացել է և մեծ վնաս հասցրել գյուղացիներին։

«Օլիգարխները նստել են ընդեղ զանգով ջուր են ուզում։ Ասում են՝ գնում ա Լֆիկի ջրմուղը»,- 24 News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Արմեն Առաքելյանը։

Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ Կառավարությունում իրենց խնդրին լուծում կտան։ Մինչ Կառավարություն հասնելը, գյուղացիները դիմել են նաև Արարատի մարզպետին, ՋԸՕ-ի տնօրենությանը, սակայն արձագանք չեն ստացել։