Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 26, 24News

անձրև

Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ը հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հունիսի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: