Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարևորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ և ամենայն բարիք: