Թբիլիսիում բախումների ժամանակ Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը գլխի վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

բախում

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Թբիլիսիում հունիսի 20-ին՝ լույս 21-ի գիշերը, տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, որը վնասվածք է ստացել գլխի շրջանում։

Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,-տեղեկացնում է  դեսպանությունը։