ԱՄՆ-ի դեսպանատնից Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածը մինչև 18:00-ը փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․

«Հարգելի՛ վարորդներ, տեղեկացնում ենք, որ այսօր, ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը):

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասված է ՃՈ հայտարարույան մեջ: