Արմավիրում հրազենային կրակոցից 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 26, 24News

զոհ_

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա զինվորական էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: