32-ամյա տղամարդն ահազանգել է․ Ամիրյան փողոցում իրեն դանակահարել են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

դանակ

Հունիսի 25-ին՝ ժամը 13։27-ին, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 32-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Ամիրյան փողոցի 27 հասցեում իրեն դանակահարել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13.։55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ևս հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ստորին 3-րդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ոստիկանություն ահազանգած տղամարդը:

Նա հաղորդում է տվել, որ ժամը 13։00-ին Ամիրյան փողոցի 27 հասցեի մոտ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր դաստակին` պատճառելով վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը Վարդանանց փողոցի 54-ամյա մի բնակիչ է, որը ժամը 15։50-ին Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս