Թբիլիսիում բախումներից տուժած Դավիթ Գրիգորյանին վիրահատել են․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»։