Վոլոդինը ԵԽԽՎ-ին երկընտրանքի առաջ է դրել․ նրա ելույթը ծափողջյուններով է ընդունվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Վոլոդին
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի  հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանը կլքի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե իր պատվիրակության անդամների լիազորությունները լիարժեք չլինեն:

«Կարծում եմ՝ բոլորդ կսատարեք այս դիրքորոշմանը․ կա՛մ մեր պատվիրակությունն ունի լիարժեք լիազորություններ, կա՛մ լքում ենք ԵԽԽՎ-ն», - ասել է Վոլոդինը։ Նրա հայտարարությունն ընդունել են ծափողջյուններով: