Unibank

Unibank Mobile

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 7 ուղղությամբ է գործելու․ Աննա Հակոբյանի այցը՝ դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց եւ ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին: Ուսումնական ճամբարն իրականացվում է Ուսումնական ամառ նախագծի շրջանակում: Աշոտ Բլեյանը տիկին Հակոբյանին ներկայացրել է այն նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք մշտապես արվում են դպրոցում:

Նա ներկայացրել է կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթը։ Ըստ այդ փաթեթի՝ կրթահամալիրը յոթ ուղղությամբ գործունեություն է ծավալելու: Դրանք են՝ հեղինակային կրթական բաց ցանց, Արատեսի դպրական կենտրոն, Խաղողի եւ գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում, ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում:

Աննա Հակոբյանը շրջել է կրթահամալիրով, ծանոթացել եղած ու իրականացվող աշխատանքներին, շփվել ուսումնական ճամբար այցելած երեխաների հետ: Աշոտ Բլեյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթահամալիրի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես օրվա ընթացքում աշակերտների՝ դպրոցից դպրոց անվտանգ եւ հարմար տեղաշարժին եւ կրթական պարտեզի իրականացմանը՝ որպես այդ խնդիրների լուծում: Ի պատասխան տիկին Հակոբյանն արտահայտել է իր զարմանքն առ այն, որ կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվել քաղաքային իշխանությունների կողմից:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս