«Արմենիա»-ն Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

«Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն:

Ինչպես տեղեկացրեց  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժ մընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որն, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, ինչպես նաև վաճառքի կազմակերպումը:

Օրեկան իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:

Ըստ հաստատված չվացուցակի՝ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե: