Հետ է վերադարձվելու 50 տարով Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Երեւանի քաղաքապետարանը հետ է վերադարձնելու ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը:

«Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, եւ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,-այդ մասին ավագանու նիստում հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքն ու հողատարածքը  2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: