Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

 

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Նիգերիայի Բորնո նահանգում, որի հետևանքով  առնվազն 20 մարդ զոհվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Daily Trust թերթը:

Թերթը գրել է, որ զինյալները հարձակվել են Դամասակից 50 կմ հեռավորության վրա գտնվող Նգամգամ գյուղի բնակիչների վրա: Հարձակման հետևանքով ողջ մնացածներից շատերը լքել են գյուղը:

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայինները հանդես են գալիս հանուն Նիգերիայի հյուսիսում անկախ պետության ստեղծման, որը բնակեցված է առավելապես մահմեդականներով, ինչպես նաև նպատակ ունեն հյուսիսային շրջաններից վտարել բոլոր քրիստոնյաներին եւ հեթանոսներին: