Անգլերենի զարգացման ամառային երկշաբաթյա ճամբար՝ Հանքավանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.
Նվիրե՛նք երեխաներին վառ տպավորություններ՝ իրենց իսկ մասնակցությամբ

Սա ավելին է, քան պարզապես ճամբարը:

Սա անգլերենի զարգացման բացառիկ հարթակ է, հետաքրքրաշարժ ու զվարճալի միջավայր,

որտեղ երեխաներն ապրում են բոլորովին նոր ու գրավիչ միջավայրում,

որտեղ յուրաքանչյուր երեխա համարվում է «ալֆա-մասնակից» և գործուն թիմակից:

Ինչպե՞ս ստեղծել թիմ և ինչո՞ւ:

Գործել թիմո՞վ, թե՝ միայնակ: 

Այս հարցերի պատասխանը Ձեր երեխան կգտնի հատուկ մշակված հեղինակային ծրագրով (անգլերենով) գործող “Grow with English դպրոց-ճամբարում:

Մեր ճամբարում երեխաները մասնակցում են բազմաբնույթ ուսումնական նախագծերի՝

միջազգային փորձառու  մասնագետների աջակցությամբ:

Ամառային ճամբարը ոչ միայն հաճելի ծանոթությունների և անգլալեզու ուրախ

հանդիպումների վայր է, այլ տպավորիչ, հետաքրքրաշարժ և զարգացնող զբաղմունքների  միջավայր. անգլալեզու բեմադրություններ, երգեցողություն, մրցույթներ, խելացի խաղեր, ստեղծագործական շնորհանդեսներ, բանավեճեր:

Մեր ճամբարում երեխաները ձեռք են բերում նոր հմտություններ,

որոնք անմիջականորեն կիրառում են իրենց  շփումներում:

Մենք կարևորում ենք դեռահասի զարգացումը՝ ապահովելով առանձնահատուկ պայմաններ.

խաղ և կանոններ:

Մենք ապացուցում ենք, որ խելացի, բարի, ընկերասեր լինելը, առողջ ու ակտիվ

ապրելակերպը և սովորելը արդեն շատ արդիական են, նորաձև ու զիլ:

«ԱՅԲՈՒԲԵՆ» կրթամշակութային կազմակերպության ամառային ճամբարի կազմակերպման հարուստ փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ է, ուստի նրա տաղանդը պետք է բացահայտել ճիշտ ժամանակին և ուղղորդել ճիշտ հունով:

Ամառային ճամբարից հետո ստեղծագործելը կդառնա երեխայի սիրած զբաղմունքը:

Նա բավականություն կստանա ուսումնառությունից, ինքնազարգացումից:

Երեխան շրջապատված կլինի իր հետաքրքրությունները կիսող ընկերներով:

Վառ տպավորությունները նրա կդարձնեն հաջողակ:

Մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են երգել, պարել, նկարել ու նկարահանել, ասմունքել, ստեղծագործել, հետազոտել, խաղալ, հետևել, սովորել, ունկնդրել, առաջնորդել, համագործակցել, հայտնագործել...

Ինչպե՞ս հասնել ցանկալի արդյունքի:

Մեր նպատակն է՝

  1. խրախուսել երեխայի ստեղծագործելու, նորը որոնելու, դժվարությունները հաղթահարելու, ինքնահաստատվելու ձգտումները
  2. խթանել երեխայի ինքնավստահությունը, վճռականությունը, ինքնահսկողությունը, ինքնադրսևորումը, ինքնակառավարումը
  3. զարգացնել կազմակերպչական, ստեղծագործական, հաղորդակցական հմտությունները
  4. օգնել երեխային որոշելու իր հետաքրքրությունների շրջանակը
  5. հնարավորություն տալ երեխային հանդես գալու մեծ լսարանի առջև, ստեղծագրծական և հետազոտական փորձառություն ձեռք բերելու
  6. կարևորել հարգանքը ուրիշների նկատմամբ, պատասխանատվության զգացումը
  1. ապահովել օտարալեզու իրական միջավայր և ստեղծագործական մթնոլորտ
  2. ստեղծել անգլերենով շփվելու ամենատարբեր իրավիճակներ
  3. ակտիվացնել պասիվ բառապաշարը
  4. զարգացնել անգլերենով հաղորդակցվելու հմտություններ և կարողություններ
  5. ապահովել հասակակիցների հետ ներդաշնակ հարաբերություններ
  6.  սովորեցնել երեխային ամենակարևորը՝ իրատեսական նպատակ դնել և հասնել դրան սեփական գիտելիքների, հմտությունների և կարողությունների միջոցով՝ թիմի հետ

.
Ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:

Անգլերենի ուսուցումն ավելին է, քան բառեր և արտահայտություններ սովորեցնելը:

Ուսուցման հիմքում դրված են`

  1. լեզվի մտապահումը վառ տպավորությունների միջոցով.
  2. լեզվի յուրացումը միայն անգլերենով հաղորդակցվելու միջոցով` ըստ լեզվի իմացության աստիճանի.
  3. գործուն հաղորդակցումը` տպավորիչ ու բազմազան առօրյայի կազմակերպմամբ.
  4. ուսումնական և զվարճանքային ծրագրերի համակցումը.
  5. հանգստի և ինտելեկտուալ զարգացման զուգակցումը ստեղծագործական, բարոյահոգեբանական և կենցաղային բարենպաստ միջավայրում:

 

Ուսուցման հիմնական սկզբունքներն են`

  1. յուրաքանչյուր մասնակցի անհատականության, իրավունքների և արժանապատվության գերակայությունը.
  2. լեզվի լիարժեք յուրացումն առանց պարտադրանքի.
  3. ստեղծագործական միջավայրի ապահովումը.
  4. հասակակիցների հետ ներդաշնակ հարաբերությունների ապահովումը:

 

Դասընթացի նպատակն է`

  1. անգլալեզու իրական միջավայրի և ստեղծագործական մթնոլորտի ապահովում.
  2. անգլերենով շփվելու ամենատարբեր իրավիճակների ստեղծում.
  3. պասիվ բառապաշարի ակտիվացում.
  4. անգլերենով հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում.
  5. թեմատիկ էքսկուրսիաների կազմակերպում:

 

Մասնակցի առօրյան կանոնակարգվում է  ժամանակացույցով և

ընդգրկում հետևյալ ուսումնական տարրերը`

  1. նախավարժանք` անգլերենով.
  2. լեզվի ուսուցման պարապմունքներ.
  3. բառապաշարի հարստացում և ամրապնդում բնական իրավիճակների ստեղծմամբ՝ առանց բառարանի օգնության.
  4. թեմատիկ էքսկուրսիաներ գործածական անգլերենով.
  5. անգլերեն լեզվով ֆիլմերի, մշակութային հաղորդումների դիտում, քննարկում.
  6. կարաոկե (անգլիական երգեր), դիսկոտեկ, խաղեր` միշտ և ամենուրեք, ելույթներ, բեմականացումներ.
  7. թենիս, բիլիարդ, մարզական խաղեր.
  8. բացօթյա տաքացվող լողավազան:

Make Your Vacation Utile and Wonderful !

“Grow with English” ամառային դպրոց-ճամբարի կարևոր բաղադրիչներից է սննդի կազմակերպումը:

Երեքանգամյա առողջ սնունդը իր մեջ ներառում է` հյութեր, մրգեր, բանջարեղեն, աղցաններ, ապուրներ, մսային և բանջարեղենային ուտեստներ, թխվածք, հաց (լավաշ):

Սննդի կազմակերպումը իրականացվում է մասնակցի նախասիրություններին և առողջական սահմանափակումներին (ալերգիաներ, դիետաներ, այլ) համապատասխան:

«Զեփյուռ» հյուրանոցային համալիրը երաշխավորում է երեխաների հարմարավետ ու բարեկեցիկ կենցաղը, անվտանգությունը և շուրջօրյա բժշկական հսկողությունը:

Տարածքը վերահսկվում է շուրջօրյա, հերթապահում են անվտանգության աշխատակիցները:

Մասնակցության վճարը` 235.000 դրամ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար գրել

[email protected] էլ. հասցեով կամ զանգահարել 099 404 261 հեռախոսահամարով: