Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

Երևանի քաղաքապետարանն այս պահին քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը:

Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը: 

Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»,– գրել է Հովսեփ Կուբաթյանը: