ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
«Անկախ Հայաստանի պատմության ընթացքում, եթե վերցնենք բոլոր երեք նախագահների կառավարման տարիները, օրենքի գերակայությունից ամենաքիչը պետք է խոսի Ռոբերտ Քոչարյանը»,- այս մասին 24TV-ի եթերում, անդրադառնալով Քոչարյանի այն խոսքին, թե երկրում ոչ օրենք կա, ոչ օրինականություն, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պատգամավորի համոզմամբ ՀՀ քաղաքացին օրինականության պակասից և դրա ուղղակի բացասական հետևանքներից տուժել է հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև ներքաղաքական օրակարգին առընչվող մի շարք ուշագրավ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: