Հրդեհը մեծ վնաս է պատճառել Ազատավան գյուղի բնակչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունիսի 26-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:05-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է Ազատավան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը` 100 քմ, թոնրատան և արհեստանոցի ընդհանուր տանիքը՝ 100 քմ: Տուժածներ չկան: