Կիևի մարզային պետվարչակազմի նախագահ է ընտրվել Միխայիլ Բնո-Հայրիյանը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Միխայել

«AnalitikaUA.net»-ը, հղում անելով, Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսին, գրում է, որ  կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիևի ՄՊՎ (Կիևի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիևի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի, Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: 

«Բոլոր 8 թեկնածուներն աջակցություն են ստացել: Քվեարկությունը միաձայն չի եղել: Այսօր մի քանի պատգամավորի թեկնածուներ, որոնք միաժամանակ նախարար են, ներկայացված բոլորին դեմ են քվեարկել»,- ասել է Գերուսը և նշել, որ նահանգապետների մյուս թեկնածուներին Զելենսկին կառաջադրի հաջորդ կառավարությանը:

Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիևի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսեւին, Չերկասկի՝ Իգոր Շևչենկոյին: