Հայաստանում աստղերն ավելի մոտ են․ ռուսաստանաբնակ հայտնի հայերի ֆլեշմոբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

1

Ռուսաստանում բնակվող հայտնի հայերը որոշել են մեկնել Երեւան՝ միաժամանակ հրավերք անելով ռուս զբոսաշրջիկներին։ Նրանք համացանցում հրապարակել են գովազդային հոլովակ, որը  Հայաստանը ներկայացնում է որպես զբոսաշրջային երկիր։

Հայաստանի բնությունը եւ տեսարժան վայրերը պատկերող տեսանյութն ուղեկցվում է հայտնի հայերի մեկնաբանություններով։ Նկարահանմանը մասնակել են շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, նրա կոլեգաներ Միխայիլ Գալուստյանը, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, Քրիստինա Սին, Տիգրան Քեոսայանը, Նոբել Առուստամյանը, Տատյանա Գեւորգյանը, Արթուր Չիլինգարովը, Յանա Եգորյանը եւ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որն ասում է. «Հայաստանում աստղերն ավելի մոտ են»։