ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Վոլոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևին:
Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: Բայց քանի որ ադրբեջանցին հասել էր եզրափակիչ, Ֆրանգուլյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզի համար: Այդ գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան:
Ի դեպ, ֆրանգուլյանի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, որը նույնպես պարտվել է ադրբեջանցուն: Հովհաննիսյանի և Հաջիևի գոտեմարտը ավարտվել է 4-4 հաշվով, բայց հաղթանակը շնորհվել է Հաջիևին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ազատ ոճի ըմբշամարտից մեդալ չունի, իսկ Ֆրանգուլյանը միակն է մեր ընտրանուց, ով կարող է մեդալ նվաճել: