Անհայտ անձը զանգել, հայտնել է՝ կամրջի տակ իրեր է թողնում․ ոստիկանները զինանոց են գտել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

զինանոց

Հունիսի 26-ին՝ ժամը 11։40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ և պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: