«Սյունիքի մարզը նարկոթրաֆիքի կետ է»․ Հունան Պողոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

հունան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով լրագրողների հիշեցմանը, թե իրեն նշանակելիս վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ Սյունիքի մարզը նարկոթրաֆիքի կետ է, և Պողոսյանի նշանակումը դրանով էր պայմանավորել, ասել է․

«Համակարգելու եմ այդ աշխատանքները, իսկ իրավապահ համակարգը և՛ տեղում, և՛ կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները շատ նորմալ աշխատում են փոխհամաձայնեցված, ունեն տեսանելի արդյունքներ: Եթե ուզում եք թվեր, դիմեք ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ-ի մաքսային ծառայություն»,-ասել է մարզպետը:

Դիտարկմանը, թե նախօրեին ոստիկանությունը միայն Սյունիքի մարզում 65 մարդ է բերման ենթարկել, արդյոք մարզում կա՞ն «սևազգեստ» մարդիկ, որոնց մասին խոսել էր վարչապետը, Հունան Պողոսյանն ասել է. «Այդ հարցերը պետք է տաք ոստիկանության համակարգին»: