Գերմանիան առաջվա պես մնում է որպես «թիրախ» ջիհադականների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24New

1

2018-ին Գերմանիայում իսլամականների թիվը ավելացել է եւ կազմել 26 հազար 560 մարդ, հունիսի 27-ին տեղեկացրել են Funke մեդիա-խմբի պարբերականները՝ հղում կատարելով Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության (BfV) ամենամյա հաշվետվությանը։ Համեմատության համար. 2017-ին BfV-ն հաշվել էր 25 հազար 810 իսլամական, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Ինչպես նշված է հաշվետվությունում,  իսլամական միջավայրը Գերմանիայում նորից նկատելիորեն ակտիվացել է, ընդ որում՝ արմատականներն իրենց նպատակների համար հաճախ օգտագործում են Telegram մեսենջերը։

Ընդհանուր առմամբ, ամբողջ ջիհադական ինտերնետ քարոզչությունը «անփոփոխ պահպանում է սպառնալիքի բարձր պոտենցիալը», նախկինի պես «կոչ անելով ահաբեկչական գրոհների առաջին հերթին արեւմտյան պետություններում»։

Գերմանիան՝ իսլամականների թիրախ

Գերմանիան առաջվա պես մնում է որպես «թիրախ» ջիհադական կազմակերպությունների համար։ Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս աշխարհի տարբեր տարածաշրջաններում «պահպանվում է բարձր սպառնալիք»՝ ուղղված գերմանական շահերի դեմ։ Անցած տարի անվտանգության ուժերը  կարողացել են հայտնաբերել «մի շարք նախատեսված ահաբեկչական հարձակումներ պատրաստման տարբեր փուլերում», ընդգծվում է հատուկ ծառայությունների տարեկան հաշվետվությունում։

BfV տվյալներով՝ ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայում պարտությունից հետո «վերախմբավորվել են եւ անցել ընդհատակ»,՝ հույսը դնելով «ահաբեկչության ռազմավարության վրա՝ ուղղված առաջին հերթին սակավ պաշտպանված թիրախների դեմ»։

Ահաբեկչությունների մեծ մասը պատրաստել են միայնակ ահաբեկիչները

Չնայած  Գերմանիայում հարձակումների մեծ մասը ծրագրել են միայնակ գործող ահաբեկիչները, գրեթե միշտ նրանք ստացել են աջակցություն եւ խորհրդատվություն արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններից։ Ապագայում չի կարելի բացառել նաեւ այնպիսի «համալիր կազմակերպված ահաբեկչությունները», ինչպիսին էր 2015-ին Փարիզում կազմակերպվածը, նախազգուշացնում են հաշվետվության հեղինակները։

Ավելի վաղ՝ մարտի 6-ին տեղեկացվել էր, որ Գերմանիայում չի կրճատվում պոտենցիալ վտանգավոր իսլամականների թիվը։ Անվտանգության ոլորտի փորձագետների կարծիքով՝ 446 իսլամական Գերմանիայում «ի վիճակի է կատարելու լուրջ քրեական հանցագործություններ», ընդ որում՝ 330-ը գտնվում է ազատության մեջ։