Ո՛չ Ծառուկյանի, ո՛չ որևէ մեկի հետ անձնական գործարքի չենք գնում. Կոտայքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

«Պարոն Ծառուկյանի հեղինակության հետ կապված որևէ վերապահում չունեմ, խոշոր և բավական աշխատատեղեր ստեղծած գործարար է, որոշակի արդյունք և արժեքներ ստեղծած գործարար է, բայց դա բնավ թույլ չի տալիս որևէ գործչի, այդ թվում հարգարժան պարոն Ծառուկյանին, հայտարարելու 17 շենքերից բաղկացած մեծ երիտասարդական թաղամասի կառուցապատման մասին, և դա անելու առանց շինթույլտվությունների»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Իմ պայքարը միտված է նրան, որ անկախ անձից, որևէ մեկը իրեն օրենքից վեր չդասի»,-նշել է Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք ներքաղաքական կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: