Ղուկասյանի՝ «Ազատություն Քոչարյանին» հայտարարությունը վրդովել էր Ծառուկյանին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

վարդան

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին կարող է մասնակցեն նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, և Վարդան Ղուկասյանին տեղեկացրել էին, որ միառժամանակ «չերևա» խորհրդարանում: Իսկ, ահա, Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զիջումների է գնացել և կուսակիցների միջոցով վերջիններիս հորդորել գալ խորհրդարան: Եվ չնայած Գագիկ Ծառուկյանը «ներել է» Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց տան Քոչարյանի կալանավորման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: