Կապանում և Բալահովիտում մի քանի ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

գազ

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 28-ին ժամը 10։20-ից մինչև ժամը 16։00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի, ժամը 10։30-ից մինչև ժամը 15։00-ն` Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի Կենտրոնական փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: