Նոր Հաճնի խանութներից մեկից 2 անգամ կոնյակ գողացողը աբովյանցի էր․ նա խոստովանել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

գողություն

Հունիսի 27-ին՝ ժամը 12։40-ին, ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքից բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ և ապրիլ ամիսներին Նոր Հաճնի մի խանութից երկու անգամ մեկական շիշ կոնյակ է գողացել:

Նախապատրաստվում են նյութեր: