Բաղրամյանի ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են կանեփանման զանգված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել Երևանի Թադևոսյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ ձեռքին եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված չորացված, սուր հոտով կանեփանման բույսի կանաչավուն զանգված:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփի չոր զանգված է, որը տասն օր առաջ իրեն տվել է ծանոթը, ինքն էլ պահել է՝ իր օգտագործման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ ծանոթի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր: