«Միլան»-ը զրկվեց Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Իտալական «Միլանը» պաշտոնապես հեռացվեց Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակիցների թվից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար։

Ապրիլին ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ «Միլանը» չի կատարել 2016, 2017, 2018 թվականների հաշվետու ժամանակահատվածների համար առանց ֆինանսական կորստի հաշվետվություն ներկայացնելու պահանջը։ Գործը քննել է Մարզական վճռաբեկ դատարանը եւ որոշում կայացրել Եվրոպայի լիգայից «Միլանի» հեռացման մասին։

Իտալիայի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Միլանի» տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կզբաղեցնի «Ռոման»։ «Տորինոն» հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։