«Ստացել եմ»․ Արարատ Միրզոյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արարատ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստացել է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ես ստացել եմ նամակը և պատրաստվում եմ այդ նամակն ուղղել մյուս 131 պատգամավորներին, կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ և առիթ կա: Իսկապես, ակնհայտորեն անորոշություն կա, ըստ ամենայնի նաև կարելի է խոսել ճգնաժամի մասին: Այսպիսի ճգնաժամերից բոլոր երկրները դուրս են գալիս լայն քննարկումների ճանապարհով: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝  Վահե Գրիգորյանը լուծման 3 տարբերակ է տեսնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը նամակ է գրել Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ-ում ճգնաժամի հետ կապված: