Իմ արձագանքը ՌԴ դեսպանին կոշտ չէր, բավական գործընկերային էր. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Արարատ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո իր արձագանքին, ասել է, որ չի կարծում՝ իր արձագանքը ՌԴ դեսպանին կոշտ էր, բավականին գործընկերային էր: 

«Որևէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ողջ սպեկտրի տարբեր ներկայացուցիչների հետ: Ես համարում եմ, որ այն մարդը, որի մասին եղել է խոսքը, ոչ թե սովորական քաղաքական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջադրված: Ինքն անցնում է շատ կոնկրետ քրեական գործով և այս պարագայում որևէ երկրի դեսպանի հետ շփումները, գուցե կոնսուլտացիաները կարող են ինչ-որ պահի մեկնաբանվել իբրև ոչ պատշաճ կամ ոչ հարիր: Այս կոնտեքստում՝ ես ասել եմ, որ չեմ ողջունում դեսպանի հանդիպումը և հիմա էլ կարող եմ ասել նույնը»,-ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ԱԺ նախագահը լրագրողներին ասել էր, որ չի ողջունում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, ապա նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չի ընկալում, այդ պատճառով չի ողջունում նրա հետ դեսպանի հանդիպումը: