Ջիանի դե Բիազիի հետ ՀՖՖ-ն պայմանագիր կկնքի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

Thumbnail

Իտալացի 62-ամյա մասնագետ Ջիանի դե Բիազին կգլխավոր Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին գրում է Telegrafi.com-ը, նշելով, որ դե Բիազին Հայաստանում է և հանդիպել է ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Սպասվում է, որ իտալացի մարզչի հետ ՀՖՖ-ն պայմանագիր կկնքի այսօր կամ վաղը:

Ջանի Դե Բիազիի վերջին ակումբը եղել է իսպանական «Ալավեսը»: 2017 թվականից այս մասնագետը չի աշխատել որևէ ակումբում: