Առանձնահատուկ շնորհակալություն՝ հայկական կողմին, որ ԵԽԽՎ-ում սատարեց ՌԴ-ին․ Վորոբյով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Երկամյա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն իր ելույթում ընդգծել է նիստի կարևորությունը՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում:

«Ես կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որ սատարեց Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձին»,- ասել է Վորոբյովը:

Նա նաև ընդգծել է խորհրդարանականների կապի կարևորությունը հասարակական գործիչների և այն կառույցների հետ, որոնց գործունեությունը միտված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: