Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հունիսի 28–ին, հանդիպումներ ու քննարկումներ է ունենեցել աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։

Նախագահը կարևորել է Cargill–ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս