Արարատ Միրզոյանն անձամբ կղեկավարի Մոսկվա մեկնող պատվիրակությունը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

քաղաքական

«Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: 

Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսևորվող վատ տոնը մեղմել-սվաղելու համար. «Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բավականին ծանր խոսակցություն է սպասվում, մանավանդ որ նույն Արարատ Միրզոյանն էր ՔՊ համագումարում «հռչակել», որ չի ողջունում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը»:

Հիշենք, որ Արարատ Միրզոյանն այդպես էլ ցայս պաշտոնական հանդիպում չի ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Վոլոդինի հետ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դեռ պաշտոնապես Ռուսաստան չեն հրավիրել, այնպես էլ՝ Միրզոյանին: Վերջինիս հանդիպումը Վոլոդինի հետ կլինի ոչ թե պաշտոնական, այլ` ֆորումի շրջանակներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: