Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած 38-ամյա տղամարդը, որը 2018 թվականի հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սնանկության հոդվածի մեղադրանքով:

Տղամարդը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն: