Մադրիդի «Ռեալը» չի կարողանում վաճառել Գարեթ Բեյլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Մադրիդի «Ռեալը» չի կարողանում վաճառել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին՝ առաջարկների բացակայության պատճառով, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Արքայական թիմը նախապատրաստությունը նոր մրցաշրջանին կսկսի հուլիսի 8-ին։ «Ռեալում» վստահ եմ, որ 29-ամյա ֆուտբոլիստը դեռ ունի բարձր տրանսֆերային արժեք։

Իսպանիայի անցած առաջնությունում Բեյլը մասնակցել է 29 հանդիպման (21-ը մեկնարկային կազմում), խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Բեյլի գործակալը նշել էր, որ Բեյլը չի համաձայնի վարձակալությամբ տեղափոխվել այլ ակումբ։