Էրեբունիում խուլիգանության համար բերման են ենթարկվել 12 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել եւս չորսը:

Դեպքի հանգամանքները պարզվում են

Նախապատրաստվում են նյութեր: