G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպումից հետո Թրամփը Պուտինին «լավ տղա» է անվանել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինին «լավ տղա» է անվանել։ Թրամփն ասել է, որ կարծում է՝ Պուտինը հիանալի տղա է։

ԱՄՆ նախագահը գոհ է մնացել ՌԴ նախագահի հետ հանդիպում․ նա այն բնոլորոշել է որպես «գերազանց» հանդիպում։ 

Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդները հիմնականում առևտրի հետ կապված հարցեր են քննարկել։