Ֆրանսիայում սաստիկ շոգի պատճառով 24 մարդ թունավորվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

արև

«France Bleu» ռադիոկայանը գրում է, որ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում Ստորին Ռեյն դեպարտամենտում սաստիկ շոգն սկսվելու պահից 24 մարդ թունավորվել է այրման արգասիքներով։ Դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել է, որ թունավորումները տեղի են ունեցել հիմնականում Ստրասբուրգի շրջանում:

Տեղական իշխանությունը բնակիչներին կոչ է արել աչալուրջ լինել նման միջադեպերի պոտենցիալ վտանգի պատճառով, որոնք կարող են ծանր հետևանքներ և անգամ մահ առաջացնել: Պրեֆեկտուրան խորհուրդ է տալիս տկարության ախտանշաններ հայտնաբերելիս դիմել անհետաձգելի օգնության ծառայություն, նաև խորհուրդ է տրվում ձեռք բերել հատուկ դետեկտորներ թունավորման ռիսկերը կանխելու համար:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news