28-ամյա վարորդը Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

վրաերթ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 21:00-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում Հ. Գ.-ն (ծնված 1991 թ.) «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ.Մ.-ին (ծնված 1985 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: